Հայկական ARLOOPA-ն 5-15 տարեկանների համար կրթական նոր հավելված է թողարկել

17:58, 30 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ARLOOPA ընկերությունը հայտարարել է AR (լրացված իրականություն) AI (արհեստական բանականություն) գործիքների համադրմամբ 5-15 տարեկանների համար ZooTalkia նոր կրթական  հավելվածի գործարկման մասին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:  

Երեխաները և պատանիները հնարավորություն կունենան 5 կենդանու՝ կոկորդիլոսի, արջի, առյուծի, ռնգեղջյուրի և փղի օգնությամբ ուսումնասիրել համապատասխանաբար ֆիզիկա, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաները: 


© 2009 ARMENPRESS.am