Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ

15:31, 2 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:

 


© 2009 ARMENPRESS.am