Պօղոսեանը վերանշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի, Հակոբյանը և  Առաքելյանը՝ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում

20:53, 4 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Փաշինյանը նաև որոշումներ է ստորագրել Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արմեն Հակոբյանին և Գրիգորի Առաքելյանին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում վերանշանակելու մասին:


© 2009 ARMENPRESS.am