Սերգեյ Թաշչյանը նշանակվել է  Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

21:42, 4 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին որոշում  է ստորագրել Սերգեյ Սամվելի Թաշչյանին 12 ամիս փորձաշրջանով Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) նշանակելու մասին։ «Արմենպրես»-ը ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկացավ, որ նույն որոշմամբ Թաշչյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ3-1) պաշտոնից։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող է նշանակվել Վարչապետի  աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանը։


© 2009 ARMENPRESS.am