«Յուվենտուս»-ը Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա է բացում

09:09, 5 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը Հայաստանում ակադեմիա կբացի:

«Հայաստանը միանում է «Յուվենտուս»-ի ակադեմիայի նախաձեռնությանը: Սկսում ենք արտագնա միջոցառումներն առաջիկա մարզական մրցաշրջանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է «Յուվենտուս»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արդեն հայկական կողմի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Պատրաստվում ենք ակտիվ մարզական գործունեության առաջիկա մրցաշրջանում»:

 


© 2009 ARMENPRESS.am