Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում

17:36, 5 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտությամբ է մեկնարկել 2025 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում կայացավ կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց մրցակցին 0:5 հաշվով: 

Ընտրական փուլի երկրորդ հանդիպումը կանանց թիմը կանցկացնի ապրիլի 9-ի՝ մրցելով Բուլղարիայի դեմ։


© 2009 ARMENPRESS.am