Ժաննա Անդրեասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը

11:52, 6 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար տիկին Նիկոլ Բելուբեի հետ պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունը։ Տիկին նախարարին հրավիրել եմ Հայաստան՝ քննարկումները շարունակելու»,- գրել է Անդրեասյանը։


© 2009 ARMENPRESS.am