Արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողների Մայրության և գեղեցկության տոնը

16:15, 7 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար, նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենին»։

 


© 2009 ARMENPRESS.am