Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը

16:48, 7 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող  պատանդներին ազատելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ գերատեսչության ղեկավարի հետ Հռոմ է մեկնել  նաև Գազայում պատանդների հարազատների պատվիրակությունը:

«Այցը նվիրված է առևանգվածներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի շարունակման համար միջազգային լեգիտիմության պահպանմանն ուղղված ջանքերին»,- նշել են Իսրայելի ԱԳՆ-ում։


© 2009 ARMENPRESS.am