Նեթանյահուն բացառել է Գազայում հրադադարն առանց իսրայելցի պատանդների ազատ արձակման

17:46, 7 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման հրադադար չի լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Նեթանյահուն ասել է ռազմաքաղաքական կաբինետի կիրակնօրյա խորհրդակցությանը:

Նա հավաստիացրել է, որ Իսրայելը չէ այն կողմը, որը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն առանց պատանդների ազատ արձակման դա պարզապես տեղի չի ունենա:

Իսրայելի վարչապետի խոսքով՝  ՀԱՄԱՍ-ը  պահանջում է դադարեցնել պատերազմը և անձեռնմխելիություն, ինչն, ըստ Նեթանյահուի, կապահովի այդ շարժման գոյատևումը, վերականգնումը:


© 2009 ARMENPRESS.am