Ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն կրակի հետևանքով Տեղ գյուղում կրկին տուն է վնասվել

14:38, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմից ապրիլի 8-ին ժամը 22.50-ի սահմաններում  հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

t1.jpg (1.47 MB)

t2.jpg (315 KB)

t3.jpg (281 KB)

t4.jpg (198 KB)

t5.jpg (107 KB)

t6.jpg (292 KB)

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը հաճախ է խախտում հրադադարը։ Ապրիլի 7-ին ժամը 00.30-1.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով կրկին վնասվել էր նույն գյուղի տներից մեկի պատուհանը։


© 2009 ARMENPRESS.am