Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Սյունիքի մարզ
13:06, 11 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Սյունիքի մարզ այցելելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ Անվտանգային և մարդասիրական իրավիճակ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիայի բժշկական օգնություն, ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպան Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով ՀՀ քարտեզը։
Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 11, 2024
➡️ Անվտանգային և մարդասիրական իրավիճակ
➡️ Հայաստանի տարածքային ամբողջականություն
➡️ Ֆրանսիայի բժշկական օգնություն
➡️ Ապակենտրոնացված համագործակցություն pic.twitter.com/xCDeeqzpjK
© 2009 ARMENPRESS.am