Ռուբեն Ռուբինյանն ու Ռատի Բրեգաձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր

13:52, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա  են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստանում  Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:

Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարեւորել համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության խորացումը:

Քննարկվել են երկու երկրների միջեւ ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am