Վարչապետը դիտարկել է Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորությունները  

18:20, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները:

Նշվում է, որ վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները: Կարևորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը:

 


© 2009 ARMENPRESS.am