ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին

21:54, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թվականի մայիսի 8-10-ը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ)՝ Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին մասնակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին որոշումն ապրիլի 12-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։


© 2009 ARMENPRESS.am