ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին ապատեղեկատվությունը

11:37, 13 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ վերջին օրերին Ադրբեջանը հաճախ է նման բովանդակությամբ ապատեղեկատվություններ տարածում:


© 2009 ARMENPRESS.am