Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհը

10:23, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեկնարկել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածի հիմնանորոգումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Գառնիից Գեղարդ ավտոճանապարհի 4.6կմ երկարությամբ հատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային՝ ճանապարհային ծածկի քանդման աշխատանքներ։ Դրան կհետևեն հիմքի կառուցման‚ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։

Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


© 2009 ARMENPRESS.am