Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել

14:56, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ իր պաշտոնը կթողնի մայիսի 15-ին։ Վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը։

«Ես վարչապետի պաշտոնը թողնելու եմ 2024 թվականի մայիսի 15-ին, և Լոուրենս Վոնգը՝ որպես հաջորդ վարչապետ, երդում կտա նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին, որպեսզի Լոուրենսին ու նրա թիմին ցուցաբերեն լիակատար աջակցություն և աշխատեն նրանց հետ՝ հանուն Սինգապուրի լուսավոր ապագայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  X-ի իր միկրոբլոգում գրել է Լի Սյեն Լունը։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am