ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը

12:16, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ գլուխ խոնարհել ցեղասպանության ենթարկված հայ, եզդի, հույն և ասորի ժողովուրդների համար, հոտնկայս հարգել:

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը միացավ առաջարկին՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակը:

Նիստին ներկա է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:


© 2009 ARMENPRESS.am