Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը

18:41, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում մեկնարկում է ինտենսիվ զորավարժությունների շարք, որին կմասնակցի ավելի քան 20 հազար զինվորականներ, հազարավոր ռազմական տեխնիկա:

«Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝  վկայակոչելով՝ լիտվական բանակի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսի հայտարարությունը:

«Ինչպես հավաքական պաշտպանության զորավարժությունների, այնպես էլ մեր ազգային զորավարժությունների ինտենսիվությունն այս գարնանը շատ բարձր է: Մոտավոր հաշվարկներով՝ զորավարժություններին կմասնակցի մոտ 20 հազար լիտվացի զինվորական, ինչպես նաև դաշնակից ուժեր», -ասել է նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am