Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկությունում

09:56, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Թիմի կազմում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ): 

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի մարմնամարզիկ, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա իտալական Ռիմինի քաղաքում` ապրիլի 24-28-ը:

 


© 2009 ARMENPRESS.am