ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքանակ է հասցրել Գազայի հատված

12:25, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները օդային ճանապարհով հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Գազայի հատված։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ  մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն ապրիլի 16-ին իրականացրել է մարդասիրական օգնության օդային փոխադրում Գազայի հյուսիսային մաս՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին անհրաժեշտ  օգնություն ցուցաբերելու համար», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է հրամանատարության  X-ի էջում:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am