Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
20:45, 18 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5.25 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 19:10–ին:
© 2009 ARMENPRESS.am