Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են

09:57, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ատալանտա»-ն մրցելու է ֆրանսիական «Մարսել»-ի, իսկ իտալական «Ռոմա»-ն ուժերն է չափելու գերմանական «Բայեր»-ի հետ:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանա մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում` մայիսի 22-ին:


© 2009 ARMENPRESS.am