Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

12:18, 19 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի են  «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2024 թվականի ապրիլի 17-ին և 18-ին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի են ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին  մասնակցում էին մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։ Թիմերի կազմում ընդգրկված էին նույն դպրոցի 2 տղա և 2 աղջիկ։     

4.jpg (1.72 MB)

Մարզային փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական համակարգով, որի դեպքում թիմը երկու անընդմեջ պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից։    

Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խումբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:

Ապրիլի 17-ին պաքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում ընդգրկված թիմերը։ Ծավալվել է հետաքրքիր պայքար, որի արդյունքում 1-ին տեղը գրավել է Ճամբարակ համայնքի  Ծափաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Գավառի Ավ. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ հորիզոնականում՝ Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը։
2-
րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել  ապրիլի 18-ին։ Հետաքրքիր և դիտարժան պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականում հայտնվել է Գավառի ավագ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, 3-րդ հորիզոնականում՝ Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով։

«ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ դպրոցի թիմը։ 

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am