Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել

13:18, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի քաղաքների և բնակավայրերի վրա վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տվյալները «Տելեգրամ» ալիքում հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը:

«Իսրայելական ագրեսիայի 197-րդ օրը զոհերի թիվը 34 հազար 12-ից հասել է 34 հազար 49-ի, իսկ վիրավորներինը՝ 76 հազար 833-ից հասել է 76 հազար 901-ի»,- նշում է գերատեսչությունը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավի չորս շրջաններում, որտեղ մարտեր են ընթանում, կան տուժածներ, որոնք դեռևս փլատակներում են։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները ուժեղ կրակի պատճառով չեն կարողանում հասնել նրանց:

 

 


© 2009 ARMENPRESS.am