Գուրգեն Մադոյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց

20:53, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու անդամ Գուրգեն Մադոյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի մեկնարկում Մադոյանը մրցեց հունգար Ռոմեո Բուզայի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով:

Մադոյանի հաջորդ մենամարտը ապրիլի 21-ին է:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am