Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթել են ԵԱ-ի 3-րդ տուրում

22:50, 21 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում միավորը կիսեց Էլինա Դանիելյանը, պարտվեց Սուսաննա Գաբոյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեցին:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստներ:

 


© 2009 ARMENPRESS.am