Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը

00:07, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա լավագույն մարզիկի կոչմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը 2019 թվականից հետո առաջին անգամ արժանացել է «Laureus World Sports Awards»-ին: Ընդհանուր առմամբ Ջոկովիչն արդեն 5-րդ անգամ է ճանաչվում տարվա լավագույն մարզիկ:

«Laureus World Sports Awards»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը կայացել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:


© 2009 ARMENPRESS.am