Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

15:16, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 63 մարդու է ձերբակալել Անդալուսիայի Ինքնավար Համայնքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կասկածանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններն X սոցիալական հարթակում։

Ըստ նրանց տեղեկատվության՝ իրավապահները կալանել են թմրանյութ տեղափոխող 13 նավակ։ Առգրավվել է ավելի քան 12 տոննա հաշիշ և 634 կգ կոկաին։


© 2009 ARMENPRESS.am