Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. նա նվազագույնը բրոնզե մեդալ ունի

17:40, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգի մեկնարկում Անուշ Գրիգորյանի մրցակիցը Ռումինիայից Միխաելա Բադեսկուն էր: Գրիգորյանն առավելության հասավ 5:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը կկայանա ապրիլի 25-ին:

Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքյանը և Էլիդա Քոչարյանը:


© 2009 ARMENPRESS.am