ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

21:51, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, Տոնոյանը Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները:  Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ:


© 2009 ARMENPRESS.am