Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

15:34, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-ին պետական այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ժապարովի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչին էլ հաջորդել է Ադրբեջանի և Ղրղզստանի միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը:

Նիստից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն։  Երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 18 փաստաթուղթ է ստորագրվել:

 


© 2009 ARMENPRESS.am