Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

17:52, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1995-2006 թթ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արևելագիտության ինստիտուտը:

Ականավոր գիտնականի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին ժամը 18:00-ին Զոլեր սգո սրահում, հուղարկավորությունն՝ ապրիլի 26-ին ժամը 14:00-ին նույն հասցեից:


© 2009 ARMENPRESS.am