Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

15:52, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի խոսքերը։

«Սպասում ենք»,- պատասխանել է Օվերչուկը ՀՀ վարչապետի` գագաթնաժողովին հնարավոր մասնակցության մասին հարցին։


© 2009 ARMENPRESS.am