Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

10:12, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հ-38, Հ-30 (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400- կմ11+620 հատվածում ապրիլի 26-ին ժամը 14.00-18.00 իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ընդգծելով, որ աշխատանքների ընթացքում կարող է առաջանալ ճանապարհի անցանելիության խնդիր, որը շինարարը հնարավորինս կարճ ժամկետում կվերացնի։


© 2009 ARMENPRESS.am