Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
13:22, 26 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:
© 2009 ARMENPRESS.am