ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

20:51, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 26-ին Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: 

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման, Սև ծովը Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին կապելու համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am