Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը

20:56, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիայից ժամանած պատվիրակությունը միացել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում։

«Դանիայի խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակ և միացել տարածաշրջանում պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն ենք հայտնում դանիական պատվիրակությանը առաքելությանը հետևողական աջակցության համար», - նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am