Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գաբոյանն ու Մկրտչյանը

11:04, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակ տոնեցին, իսկ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը:

Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4,5 միավոր, Սուսաննա Գաբոյանը և Էլինա Դանիելյանը`4 միավոր:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստ:

 


© 2009 ARMENPRESS.am