ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ

15:41, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ոգեկոչելով Հարավաաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին»,-նշված է նախարարության գրառման մեջ։

ՀՀ ԱԳ նախարարությունը հավելել է, որ Հայաստանը ձգտում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարության ընդհանուր արժեքների վրա։


© 2009 ARMENPRESS.am