Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել
15:50, 27 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցի սակրավորը ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտնաթաթից։
© 2009 ARMENPRESS.am