Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

12:49, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի: Այն կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնեցին  ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ՝ նշելով, որ չվացուցակը հասանելի կլինի Կենդանաբանական այգու կայքէջում: Օրվա առաջին ավտոբուսը կշարժվի 11:00-ին «Երիտասարդական» մետրոյի դիմաց գտնվող կանգառից:

Նշվեց նաև, որ Կենդանաբանական այգու տարածքի հաշվին այգին ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները շարունակվում են:

Առաջիկայում այգին կներկայանա նորովի, կկառուցվեն նոր ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր:  


© 2009 ARMENPRESS.am