Կյանքից վաղաժամ հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

13:43, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից վաղաժամ հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Փյունիկ» ՖԱ-ն:

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,- նշված է ակումբի ցավակցական հաղորդագրության մեջ:

Դավիթ Մարտիրոսյանը մարզական լրագրող Աշոտ Մարտիրոսյանի որդին է, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռը:

 


© 2009 ARMENPRESS.am