Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ

15:27, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝  Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել համահայկական միությունը:

Նամակը նվիրված է Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին։ Նամակում ներկայացվել է ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որը հանգեցրել է կոտորածների, ջարդերի և բռնի տեղահանումների մի ամբողջ ցեղասպանական շղթայի ստեղծմանը։

«Մենք կոչ ենք արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը գործի դնել բոլոր միջոցները ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ողջ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների համապարփակ, արմատական և երաշխավորված վերականգնման և պաշտպանության համար.,- նշված է նամակում:

440797465_122176309208024786_377776587324179741_n.jpg (191 KB)


© 2009 ARMENPRESS.am