Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին

16:28, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի առաջին նախարար և Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Համզա Յուսաֆը հայտարարել է պաշտոնաթողության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

«Ես ՇԱԿ-ի ազգային քարտուղարին տեղեկացրել եմ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու իմ մտադրության մասին և նրան խնդրել`հնարավորինս շուտ անցկացնել (կուսակցության) առաջնորդի քվեարկություն», - հայտարարել է նա: 

Յուսաֆը հայտնել է,  որ կկատարի առաջին նախարարի պարտականությունները մինչև փոխարինողի ընտրվելը:

ՇԱԿ-ն ավելի վաղ տեղական խորհրդարանում կորցրել էր իր մեծամասնությունն այն ​​բանից հետո, երբ Յուսաֆը հայտարարեց Շոտլանդիայի Կանաչների կուսակցության հետ իր կոալիցիոն համաձայնագրի չեղարկման մասին: Այս հայտարարությունից հետո մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին Յուսաֆին անվստահության քվե հայտնելու իրենց մտադրության մասին։ Ինչպես նշել են ԶԼՄ-ները, համաձայնագրի չեղարկմանը նախորդել են կլիմայի հարցերի շուրջ վեճերը, որոնք վերաբերել են մինչև 2030 թ. մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները 75 %-ով կրճատելուն:

Յուսաֆը Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի մարտին։


© 2009 ARMENPRESS.am