Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը

16:33, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Էր-Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Հաքան Ֆիդանը Էր Ռիադում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆիդանը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Գազայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքներին։

Այցի ընթացքում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։

 


© 2009 ARMENPRESS.am