Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը

18:39, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպասվում է, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև ընթացիկ տարվա մայիսի վերջ։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպման շրջանակներում։

«Ինչպես սպասվում է՝ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև մայիսի վերջ»,- Բորելի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը։


© 2009 ARMENPRESS.am