Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին

20:13, 30 Ապրիլ, 2024

 ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Կիևին, անկախ Ռուսաստանի հետ Ուկրաինայի մարտերի արդյունքից, երկու երկրների միջև դեռ երկար սահման կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Անկախ նրանից, թե երբ կավարտվի այս պատերազմը, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, Ուկրաինան դեռ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և ուկրաինացիները դեռևս կունենան անվտանգության օրինական կարիքներ», - ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Քիրբին:

Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել իր դաշնակցին։

 


© 2009 ARMENPRESS.am