Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
12:04, 3 Մայիս, 2024ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Ղուկասյանը:
© 2009 ARMENPRESS.am